No products in the cart.
— Մանոն Լեսկո —
Մանոն Լեսկո կամ « Ասպետ դե Գրիյոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը » (ֆր.՝ Histoire du chevalier des Grieux et de Manon Lescaut),
ֆրանսիացի գրող Աբբա Պրևոյի վեպը։ Գրականության պատմության մեջ հոգեբանական առաջին վեպերից մեկը։
1731 թվականին առաջին հրատարակումից հետո վեպը ակտիվ քննարկման տեղիք տվեց։ Չնայած Ֆրանսիայի արգելքին` վեպը մեծ ճանաչում է ձեռք բերում։ 1753 թվականին հրատարակված գրքում Պրևոն հեռացրեց սկանդալային որոշ հատվածներ և ավելացրեց ավելի շատ բարոյական մեղադրանքներ։
Մանոն Լեսկո Վեպում գործողությունները ծավալվում են Ֆրանսիայում ռեգենտության ժամանակաշրջանում (1715—1723)։ Պատմվում է ազնվական երիտասարդ դե Գրիյոյի կյանքի մասին։ Լինելով 17 տարեկան պատանի` նա Ամյենեում ավարտում է փիլիսոփայության բաժինը։ Ճեմարանում, որտեղ նա սովորում էր, ուներ նվիրված ընկեր` Տիբերժը, ով երեք տարով մեծ էր իրենից։ Քննությունների հաջող հանձնելուց հետո դե Գրիյոն պատրաստվում էր վերադառնալ հոր մոտ, սակայն հանդիպում է մի հիասքանչ անծանոթուհու, ով հանրակառքով ժամանում էր քաղաք։ Դա Մանոն Լեսկոն էր, ում ծնողները որոշել էին ուղարկել կուսանոց։ Դե Գրիյոն առաջին հայացքից խենթի պես սիրահարվում է նրան և փորձում է համոզել աղջկան փախչել իր հետ։ Տիբերժը դրական արձագանք չի տալիս նրա մտադրությանը, սակայն դե Գրիյոն նրան չի լսում և գաղտնի կերպով լքում է քաղաքը։
Հեղինակ՝ Աբբա Պրևո
Լեզուն՝ Հայերեն
Պատվիրել Մանոն Լեսկո և այլ հետաքրքիր գրքեր։



Reviews
There are no reviews yet.