Հաղթական Կամար

5.600 ֏

In stock

Հաղթական Կամար գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է:
Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։

Հաղթական Կամար գրքի գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում 1938-1939 թվականներին։
Ռավիկը, առաջին աշխարհամարտի մասնակից, գերմանացի վիրաբույժ, ով անլեգալ ապրում էր Փարիզում և վիրահատում հաճախորդներին, ոչ պակաս որակյալ ֆրանսիացի վիրաբույժներից։

Նա մեկն էր այն ներգաղթյալներից, ովքեր չունեին անձնագիր ու ուրիշ փաստաթղթեր և անընդհատ գտնվում էին ձերբակալման ու արտաքսման մշտական վտանգի տակ։
Հայրենիքում նա օգնել էր փախչել երկու անմեղ մարդկանց, որից հետո տանելով համակենտրոնացման ճամբարի տանջանքները ու սիրած աղջկա մահը, կարողանում է հասնել Ֆրանսիա, որտեղ ներգաղթյալների համար ամենահեշտն էր ապրելը։

Նա, պատահաբար, ծանոթանում է իտալացի դերասանուհի Ժոան Մադուի հետ և սիրային կապի մեջ մտնում։
Սիրահարները մեկ վիճում են միմյանց հետ, մեկ հաշտվում։

Ռավիկին հաջողվում է, տանելով անտառ, սպանել իրեն տանջանքների ենթարկող Հաակեին։
Վեպի վերջում սկսվում է պատերազմը, Ժոանը մահացու վերք է ստանում խանդոտ դերասանի արձակած գնդակից,
Ռավիկը հրաժարվելով թաքնվել ռուս ներգաղթյալի անվան տակ և հանգիստ հանձնվում է ոստիկանությանը, ստեղծելով խառնաշփոթ այն հյուրանոցում, որտեղ ինքն ապրում էր։

Մեջբերումներ Հաղթական Կամար գրքից

  1. Կյանքը ավելին է, քան սենտիմենտալ պատվիրանների դամբարան։
  2. Մահ, նրա մեջ կա ճշմարիտ մեծություն, նրա մեջ մարդը հասել է վերջնագծին և կարճ ժամանակահատվածում։
  3. Երբ մահանում ես, դառնում ես մի տեսակ անսովոր կարևոր մեկը, իսկ քանի դեռ ողջ ես, ոչ ոք քեզնով չի հետաքրքրվում։
  4. Ազատ է միայն նա, ով կորցրել է այն ամենը, ինչի համար արժե ապրել։
  5. Հավատը հեշտությամբ տանում է ֆանատիզմի։ Ահա թե ինչու է հանուն հավատի այդքան արյուն թափվում։
  6. Վիրավորանքից կարելի է պաշտպանվել, իսկ խղճահարությունից ՝ երբեք։
  7. Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է։
  8. Զղջումը ամենաանօգուտ բանն է աշխարհում։ Ոչինչ հնարավոր չէ հետ բերել։ Ոչինչ հնարավոր չէ ուղղել։ Այլ կերպ, մենք սրբեր կլինեինք։
  9. -Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է։
  10. — Դուք չեք սիրում ձեր մասին խոսել, այնպես չէ — Ես նույնիսկ մտածել իմ մասին չեմ սիրում
  11. Կյանքը չափազանց լուրջ բան է, որպեսզի ավարտվի ավելի շուտ, քան մենք դադարում ենք շնչել։
  12. Հանգիստ ապրել մնացած կյանքը — ահա թե ինչն է այսօր թվում ամենաանհավատալի արկածը։
  13. Եթե միևնույնն է ոչինչ անել հնարավոր չէ, ապա ինչո՞ւ հասցնել ինքդ քեզ խելագարության։
  14. -Միայն այն է էժան, ինչը կրում ես առանց քո մեջ վստահություն ունենալու, — մտածեց Ռավիկը։
  15. Նա՝ ով ոչնչի չի սպասում, չի հիասթափվի։
  16. Հաղթանակը ծնում է անհոգություն։

 

Այլ հետաքրքիր գրքեր 

Be the first to review “Հաղթական Կամար”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Reviews

There are no reviews yet.

Մենյու