Սպանություն Արևելյան Ճեպընթացում

3.900 ֏

Առկա է

Սպանություն Արևելյան ճեպընթացում վիպակը համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է, որն իր մասնագիտական հմտությունների և ճկուն տրամաբանության շնորհիվ բացահայտում է չափազանց հետաքրքրական մի հանցագործություն։
Վեպը առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Մեծ Բրիտանիայում։

Սպանություն Արևելյան Ճեպընթացում

Ձմեռ է։ Հայտնի բելգիացի Էրքյուլ Պուարոն գտնվում է Ստամբուլում։ Նա հաղորդագրություն է ստանում, որում ասվում է, որ Պուարոն պետք է չեղյալ հայտարարի իր բոլոր պայմանավորվածություններն ու վերադառնա Անգլիաˋ Լոնդոն։

Նա հրահանգում է դռնապանին պատվիրել առաջին կարգի կուպե Արևելյան ճեպընթացումˋ այդ գիշեր մեկնելու համար։ Դրանից հետո, Պուարոն պարզում է, որ հայտնի «Արևելյան ճեպընթացում» բոլոր տեղերն անսպասելիորեն զբաղված են։

Ընդ որում, ընկերության ղեկավար մսյո Բուկը, ով «Արևելյան ճեպընթացի» տնօրենն է, ճեպընթացում է գտնվում և գտնում է նստատեղ Պուարոյի համար։ Առավոտյան Պուարոն նկատում է, որ ճեպընթացում կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ։
Հաջորդ առավոտ նա արթնանում է դռան թակոցից և ցանկանալով տեսնել, թե ով է իր հանգիստը խանգարում, նկատում է կիմանոյի հագուստով մի կնոջ։

Պուարոն տեղեկանում է, որ ճեպընթացը որոշ պատճառներով կանգնել է Հարավսլավիայի տարածքում, իսկ պարոն Ռեչեթն իր խցիկում սպանված է։ Ընդ որում դուռը ներսից փակ է, իսկ պատուհանները կոտրված չեն։

Ուղևորներից մեկըˋ ամերիկացի զրուցասեր մի կին հայտնում է, որ գիշերն իր խցի մոտով (նրա և Ռեչեթի խցերը կից են միմյանց) ինչ-որ տղամարդ է անցել։ Մսյո Բուկը Պուարոյին խնդրում է քննել գործը, մինչև Հարավսլավիայի ոստիկանության ժամանելը։ Պուարոն համաձայնվում է։

Գործի ընթացքը

Հենց սկզբից, գործը բարդ ընթացք է ստանում։ Սպանվածի մարմնի վրա առկա է դանակի 12 հարվածˋ ինչպես մահացու,
այնպես էլ թույլ։ Սպանվածին դանակահարել են ձախ և աջ ձեռքով։
Խցիկում բավականին շատ են ապացույցները և դրանք մատնացույց են անում այն ուղևորներին, ովքեր առաջին հայցքից ոչ մի առնչություն չունեն գործի հետ։ Բոլոր ուղևորների ալիբիներն համընկնում են միմյանց։
Անգլիացի սպասավորի ալիբին համընկնում է իտալացու ալիբիին։

Պուարոն կարողանում է սպանվածի ինքնությունն իմանալ։ Պարզվում է, որ տարօրինակ միստր Ռեչեթը նույն ինքը Քասետին է, ով տարիներ առաջ սպանել է, 3-ամյա աղջնակի, ով Արմսթրոնգների ժառանգորդն է եղել։ Քասետին կարողացել էր խուսափել պատասխանատվությունից։

Հավաքելով բոլոր փաստերը, Պուարոն երկու վարկած է առաջ քաշում։ Առաջին վարկածը անբացատրելի լիքը հարցեր է իր հետ բերում։ Ըստ այդ տեսակետի, մսյո Ռեչեթը սպանվել է մաֆիայի անդամի կողմից, ով եղել է կիմանոյի հագուստով։

Երկրորդ վարկածի համաձայն, Ռեչեթն սպանվել է վագոնի բոլոր ուղևորների կողմից, չհաշված Պուարոն և Բուկը։
Սա տարօրինակ թվացող, բայց միակ վարկածն է, որը բացատրում է բոլոր փաստերը։
Բոլոր 12 ուղևորները կապված են Արմսթրոնգ ընտանիքի հետ։ Նրանք որոշել են վրեժխնդիր լինել։

Քննիչն առաջարկում է Բուկին և հույն բժշկին Կոնստանտինին ընտրել 2 վարկածներից մեկըˋ ոստիկանությանը ներկայացնելու համար։ Երկուսն էլ ընտրում են առաջինը։

Սպանություն Արևելյան Ճեպընթացում / Սպանություն Արևելյան էքսպրեսսում՝

Հեղինակ Ագաթա Քրիստի
Թարգմանությունը Շուշան Փայտյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 264
Հրատ. տարեթիվ 2020
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-9243-1-1
Կազմ Փափուկ
Չափս 14.5 x 20 սմ

 

Այլ հետաքրքիր գրքեր

Be the first to review “Սպանություն Արևելյան Ճեպընթացում”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Կարծիքներ

Դեռևս կարծիքներ չկան։

Մենյու