Զամբյուղում ապրանքներ չկա
Հուզական ինտելեկտ
5.800 ֏
Հուզական ինտելեկտ գիրքը կտա ձեզ հետևյալ հարցերի պատասղանները՝ ո՞րն է հաջողության գրավականը, ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում,
ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության և դաստիարակության մեջ։
Հուզական ինտելեկտ գիրքը կտա ձեզ հետևյալ հարցերի պատասղանները՝ ո՞րն է հաջողության գրավականը, ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում, ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության և դաստիարակության մեջ։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա։
Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. և առայսօր շարունակում է համարվել հուզական ինտելեկտի ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով և վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։ Հայերեն թարգմանվում և հրատարակվում է առաջին անգամ։
- Հեղինակը` Դենիել Գոուլման
Ամերիկացի գրող, հոգեբան, գիտական ժուրնալիստ։ Տասներկու տարվա ընթացքում գրել է հոդվածներ
Նյու Յորք Թայմսի համար՝ մասնագիտանալով հոգեբանության և ուղեղի մասին գիտությունների մեջ։
Գրել է ավելի քան տասը գիրք հոգեբանությունից, կրթությունից, գիտությունից և առաջնորդությունից։ - Թարգմանությունն անգլերենից` Լիլիթ Հայրապետյանի
- Էջերը` 448
- Կազմը` փափուկ
- Չափերը` 15.5×22սմ
- Լեզուն` հայերեն
- Հրատարակված է` 2020թ — ին
Այլ հարցերի դեպքում կարող եք գրել մեր ֆեյսբուկյան էջին։
Նաև կարող եք պատվիրել հետաքրքիր գրքեր մեր կայքում։
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան։