Արևմտյան ճակատում նորություն չկա

4.450 ֏

Առկա է

Արևմտյան ճակատում նորություն չկա գիրքը պատմում է գերմանացի զինվոր Փոլ Բաումերի մասին, ով իր ուսուցչի դրդրմամբ միանում է գերմանական բանակին Առաջին Համաշխարհային Պատերազմի սկսվելուց քիչ անց։

Բաումերն Արևմտյան Առաջնագիծ է գալիս իր ընկերների ու դասընկերների հետ (Լիիր, Մյուլլեր, Քրոփփ և այլն)։ Այստեղ նրանք հանդիպում են առավել տարեց մի զինվորի` Ստանիսլաուս Կատզինսկուն, Կատ մականունով։

Վերջինս դառնում է Փոլի ուսուցիչն ու խրատներ տվողը։ Առաջնագծում պատերազմելիս Բաումերն ու իր զինակիցներն ստիպված էին հաճախակի մասնակցել ճակատամարտերի ու դիմանալ պատերազմի դաժան ու կեղտոտ պայմաններին։

Հեղինակի Խոսքը Գրքի Մասին՝

Արևմտյան ճակատում նորություն չկա գրքի ամենասկզբում Էրիխ Մարիա Ռեմարկն ասում է. «Այս գիրքը ոչ մեղադրանք է, ոչ էլ ապաշխարանք, առավել ևս՝ այն արկածախնդրություն չէ, քանզի մահն արկած չէ նրանց համար,
ովքեր կանգնել են դրա դիմաց։
Սա պարզապես մի փորձ է՝ պատմելու մի սերնդի մասին, ովքեր եթե անգամ խուսափել են, միևնույնն է, ջախջախվել են պատերազմից»։

Գիրքը չի կենտրոնանում քաջությունների մասին պատմող հերոսական պատմությունների վրա, այլ ներկայացնում է այն պայմանները, որում հայտնվում էին զինվորները։

Ճակատամարտերի միապաղաղությունը, հրետանու և ռմբակոծությունների հակադիր սարսափը, սնունդ հայթայթելու պայքարը, նորակոչիկների վատ պատրաստվածությունը (ինչը նշանակում էր փրկության փոքր հնարավորություն) և զինվորների կյանքի ու մահվան պատահական հնարավորության ընդհանուր բնութագիրը մանրամասնորեն է ներկայացված։

“Արևմտյան ճակատում նորություն չկա” Ճակատամարտերն այստեղ անվանակոչված չեն և դրանց քիչ նշանակություն է տրվում, բացառությամբ՝ Բաումերի ու զինակիցների մահվան կամ վիրավորվելու հնարավոր դեպքերը։ Ռեմարկը հաճախ է նկարագրում ապրող զինվորներին որպես ծեր և մահացած, չորացած ու ցնցված։ «Մենք այլևս երիտասարդ չենք։

Մենք չենք ցանկանում նվաճել աշխարհը փոթորիկի պես։ Մենք փախչում ենք ինքներս մեզանից, փախչում ենք մեր կյանքից։
Մենք տասնութ տարեկան էինք և սկսեցինք սիրել կյանքն ու աշխարհը, և մենք ստիպված էինք այն բեկորների բաժանել»։
Փոլի այցելությունն իր հայրենի քաղաք ազդում է նրա հոգեբանության վրա։

Իր մեկնելուց հետո քաղաքը չի փոխվել, այնուամենայնիվ, նա համարում է, որ «ինքն այլևս չի պատկանում այս վայրին, սա օտար վայր է»։ Նա իրեն բաժանված ու օտար է զգում քաղաքի բնակիչներից։ Իր հայրն իրեն «հիմար ու տագնապալի հարցեր է տալիս պատերազմական կյանքի վերաբերյալ՝ չհասկանալով, որ «մարդն անկարող է խոսել նման բաների մասին»։

Արևմտյան ճակատում նորություն չկա գրքի հատկանիշները

Հեղինակ (ներ) Էրիխ Մարիա Ռեմարկ
Թարգմանությունը Վանուհի Բաղմանյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 224
Հրատ. տարեթիվ 2018
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-75-255-6
Կազմ Կոշտ
Չափս 14.5 x 20 սմ

 

Այլ հետաքրքիր գրքեր

Be the first to review “Արևմտյան ճակատում նորություն չկա”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Կարծիքներ

Դեռևս կարծիքներ չկան։

Մենյու