No products in the cart.
21 — րդ Դարի 21 Դասերը
5.800 ֏
21 — րդ Դարի 21 Դասերը
— XXI դարի 21 դասերը գրքով Հարարին առաջ է քաշում բազմաթիվ կարևոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատևմանը:
Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների եւ իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով և անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը:
21 — րդ Դարի 21 Դասերը — XXI դարի 21 դասերը գրքով Հարարին առաջ է քաշում բազմաթիվ կարևոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատևմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների եւ իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով և անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը:
- — Ի՞նչ է իրականում կատարվում այս պահին:
- — Որո՞նք են այսօրվա մարտահրավերներն ու այլընտրանքները:
- — Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք:
- — Ինչպե՞ս են համակարգիչները և ռոբոտները փոխում մարդ լինելու իմաստը:
- — Ինչպե՞ս ենք դիմակայում կեղծ լուրերի համաճարակին:
- — Ազգերն ու կրոնները դեռ կարեւո՞ր են:
- — Ի՞նչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին:
21 — րդ Դարի 21 Դասերը գրքի 21 գլուխներում, որոնք և՛ դրդում են ընդվզել, և՛ մտածելու տեղիք են տալիս, Հարարին, շոշափում է բազմաթիվ խնդիրներ։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել ընտրության ազատությունը, երբ Մեծ տվյալները հետապնդում են մեզ: Ինչպիսի՞ն է լինելու աշխատանքային շուկան ապագայում, և ի՞նչ հմտություններ են պետք դրանից չարտամղվելու համար: Ինչպե՞ս պետք է պայքարենք ահաբեկչության սպառնալիքի դեմ: Ինչո՞ւ է լիբերալ ժողովրդավարությունը ճգնաժամ ապրում:
Յուվալ Նոյ Հարարին (ծնվ. 1976 թ.) 21 — րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից է: Դաասավանդում է Երսուսաղեմի հրեական համալսարանի պատմության ֆակուլտետում: 2014-ին լույս է տեսել Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը: Այն սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը:
Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում:
XXI դարի 21 դասերը —
Հրատարակության տարին՝ 2020
Էջերի քանակը՝ 416
Չափսը՝ 16×24, կոշտ կազմ



by aramgh101
Հետաքրքիր է տեստ ֆ23
by aramgh101
Փորցնական գնահատական