No products in the cart.
Սա է մարքեթինգը Սեթ Գոդին ։
Սեթ Գոդինը անցյալ քառորդ դարի ընթացքում ոգեշնչել է ամենատարբեր ոլորտների միլիոնավոր ձեռնարկատերերի, առաջնորդերի և երկրպագուների։
Նրա մոտեցման հիմքում մի կարևոր գաղափար է․ մեծ շուկայավարները ապռողներին չեն ծառայեցնում իրենց ընկերության խնդիրները լուծելուն։ Նրանք անիմաստ աղմուկ չեն անում, այլ աշխարհն ավելի լավն են դարձնում։
Գիրքը պատմում է թե ինչպես է զորեղ մարքեթինգը հիմնված առատաձեռնության, ապրումակցման և էմոցիոնալ ջանքերի վրա։
Սովորե՛ք բացահայտել ամենափոքր մրցունակ լսարանը։
Վաստակեք շուկայի վստահությունն ու թույլատվությունը։
Սա է մարքեթինգը գրքում Սեթ Գոդինն առաջարկում է ոչ թե հնարքներ այլ մարքեթինգի նոր՝ ավելի արտիստիկ ու խոր մոտեցումներ։
Նա սովորեցնում է ոչ թե ուղակի վաճառել, այլ ստեղծել արժեքներ, կապեր ու առաջ բերել խոր հոգեբանական ազդակներ ապրանքը ձեռք բերելու և լոյալությունը պահպանելու համար։
Սա է մարքեթինգը գիրքը կսովորեցնի, թե ինչպես խթանել ապրանքները, ծառայություններն ու գաղափարները մի աշխարհում, որտեղ բոլորը զբաղված են ու ձեր ժամանակը չունեն։ Ժամանակակից մարքեթինգը մրցավազք կամ պատերազմ չէ։
Միջոց է, որը խելացի շուկայագետն օգտագործում է, որպեսզի մարդկանց տա այն, ինչ նրանց պետք է,
ինչը կբարեփոխի նրանց կյանքը, կծնի նոր գաղափարներ։ Ժամանակակից մարքեթինգը հասարակությանը ծառայելու և մշակույթը զարգացնելու տարբերակ է։
Սեթ Գոդին կարող ես այնպիսի մարքեթինգ անել, որի տակ հպարտությամբ կստորագրես, Սա է մարքեթինգը ։
Ժամանակն է վերջ տալ ստելուն, սփամելուն ու գործիդ պատճառով մեղավոր զգալուն։ Ժամանակն է իրական կապերը տարբերել սոց․ ցանցերի չափանիշներից։ Հերիք է փող վատնել գողացված ուշադրության վրա, որը ապագայում իրեն չի արդարացնելու։ Ժամանակն է տեսանելի դառնալ առաջին հերթին՝ տեսնել սովորելու միջոցով։
Փոքրիկ հատված Սա է մարքեթինգը գրքից։ Կողբեքն ու բանալինԽելքին մոտ չէ բանալի սարքել, ապա սկսել փնտրել, թե դրանով որ կողպեքը կբացվի։ Միակ ճիշտ լուծումն ունեցած կողպեքին համապատասխան բանալի սարքելն է։ Նույն կերպ, ավելի հեշտ է գտնել այն ապրանքներն ու ծառայությունները, որ հաճախորդներն կուզեն, քան ունեցածդ ապրանքի ու ծառայության համար հաճախորդ փնտրել։
Իրականում լավագույն մարքեթինգը երբեք եսակենտրոն չէ։
Գլուխ 1
Ոչ զանգվածային, ոչ սփամ, ոչ ամոթալի
Գլուխ 2
Շուկայավարը սովորում է տեսնել
Գլուխ 3
Մարքեթինգը մարդկանց փոխում է պատմությունների, կապերի և փոռցառության միջոցով։
Գլուխ 4
Ամենափոքր մրցունակ շուկան
Գլուխ 5
“Ավելի լավը” փնտրելով
Գլուխ 6
Ապրանքի վաճառքից առավել
Գլուխ 7
Երազանքների ու ցանկությունների կտավը
Սա է մարքեթինգը գրքի Էջերի քանակը ՝ 305
ISBN: 978-9939-76-654-6
Հեղինակ՝ Սեթ Գոդին



by aramgh100
Փորցնական Գնահատական