No products in the cart.
Կախվածություն Սյունե Սևադա -ի գիրքը պատմվածքների ժողովածու է։
Կախվածության մասին հեղինակն ասում է
| Կյանքից կախվածության մեջ եմ. Երազանքներիս պարանը գցել եմ կյանքի վզից ու ճոճվում եմ: «Կախվածություն» բառը միմիայն ուղիղ իմաստով եմ հասկանում ու թքած ունեմ բոլոր բացատրական բառարանների վրա: |
Սյունե Սևադայի «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի՝
վերջին երեք տարվա աշխատանքները, չնայած, որ Սյունեն գրում է արդեն ութ տարի։
Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ, և դեռևս չհրապարակված գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն,
որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է՝ բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու հետ, կամ էլ դրսի պայքարը․ որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։
” Կախվածություն Սյունե Սևադա ” Պատմվածքներում հիմնականում նկատվում է հավասարության, խաղաղության ու ազատության ձգտելու գիծը։
Գիրքը վերնագրած է «Կախվածություն», քանի որ կերպարները չեն փորձում փախչել խնդիրներից՝ չնայելով ներսի-դրսի հանգամանքներին, այլ կարծես բոլորն էլ մնում են՝ իրար կողքի, նույն երկրում, նույն իրավիճակում՝ անկախ բոլոր դժվարություններից՝ ընտրելով լուծումը՝ փախուստի փոխարեն։ Եվ գիրքն էլ կարծես թե ցանկանում է մարդկանց հուշել դադարեցնել փախուստը՝ առաջարկելով մնալ, ընդունել ու փոխել՝ կախվածությունը, գրքի ընդհանուր ենթատեքստում ներկայացնելով դրական լույսի տակ՝ կյանքից կախվածություն ունենալով։
Կարող եք պատվիրել նաև այլ հետաքրքիր գրքեր հետևյալ հղումով



Reviews
There are no reviews yet.