Զամբյուղում ապրանքներ չկա
Եվ ոչ ոք չմնաց վեպը հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը:
Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ:
Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ « Տասը փոքրիկ սևամորթները » վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց…» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում:
Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ:
Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ « Տասը փոքրիկ սևամորթները » վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց…» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում:
Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ:
ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ | |
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Թարգմանությունը | Էլիզա Սարգսյան |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 240 |
Հրատ. տարեթիվ | 2019 |
Տպագրություն | Սև սպիտակ |
ISBN | 978-9939-9195-7-7 |
Կազմ | Փափուկ |
Չափս | 14.5 x 20 սմ |
« Տասը փոքրիկ սևամորթները » (անգլ.՝ Ten Little Niggers), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի վեպն է, որը գրվել է 1939 թվականին։ Սկզբնական շրջանում հրատարակվել է ԱՄՆ-ի «The Saturday Evening Post» ամսագրի 7 համարներում մայիսի 20-ից մինչև հուլիսի 1-ը և միաժամանակ 23 մասերով հունիսի 6-ից հուլիսի 1-ը տպագրվել Մեծ Բրիտանիայի «Daily Express» ամսագրում։ Մեծ Բրիտանիայում առանձին վեպը լույս է տեսել նույն թվականի նոյեմբերի 6-ին, ԱՄՆ-ում՝ 1940 թվականի հունվարին։ Բրիտանական օրինակը վաճառվում էր յոթ շիլինգ և յոթ պենսով, ամերիակականը՝ յոթ դոլարով։ ԱՄՆ-ում, քաղաքական հայացքների ազդեցության պատճառով, վեպը լույս է տեսել «Եվ ոչ-ոք չմնաց» վերնագրով (անգլ.՝ And Then There Were None), իսկ բոլոր «սևամորթ» բառերը փոխարինվեցին «հնդիկ» բառով։
Հեղինակը վեպը համարում էր իր լավագույն աշխատությունը և 1943 թվականին դրա հիման վրա պիես է գրում։ Վեպը հանդիսանում էր նաև Ագաթա Քրիստիի ամենավաճառվող վեպը․ ամբողջ ընթացքում վաճառվել է մոտ հարյուր միլիոն օրինակ։
Այլ հետաքրքիր գրքեր
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան։