No products in the cart.
Օդապարուկ թռցնողը ամերիկացի աֆղան գրող Խալեդ Հոսսեինիի առաջին վեպն է:
Լույս է տեսել 2003 թվականին «Riverhead Books» հրատարակչության կողմից:
Վեպը պատմում է Աֆղանստանի Քաբուլ քաղաքում ապրող Ամիր անունով տղայի և նրա ամենամտերիմ ընկերոջ՝ Հասանի մասին, որը Ամիրի հոր ծառայի տղան էր:
Ամիրն ու Հասանը ծնված օրվանից անբաժան են եղել և իրենց մանկության գրեթե յուրաքանչյուր պահը միասին են անցկացրել:
Այնուամենայնիվ, մի օր, երբ Ամիրն ականատես է լինում Հասանի հանդեպ գործադրվող դաժան բռնությանը, ոչինչ չի ձեռնարկում, փոխարենը նպաստում է Հասանի և նրա հոր հեռանալուն՝ սեփական մեղքի զգացումից ազատվելու համար:
Այդ դեպքերի հիշողությունները և խղճի խայթը շարունակում են հետապնդել նրան գրեթե երկու տասնամյակ՝ մինչև այն օրը,
երբ նա, որպես փոխհատուցում, վտանգից ազատում և իր խնամքի տակ է վերցնում սպանված Հասանի որդուն:
Նախ տարածվելով գրական ակումբներում՝ «Օդապարուկ թռցնողը» դարձել է միջազգային բեսթսելլեր և գրեթե երկու տարի զբաղեցրել «New York Times»-ում բեսթսելլերների առաջին հորիզոնականը:
2007 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը, ստեղծվել են մի քանի թատերական ներկայացումներ և գրաֆիկական նովել:



Reviews
There are no reviews yet.