Երկինքն Ընտրյալներ Չունի — Ռեմարկի այս վեպն առաջին անգամ՝ 1959թ, լույս է տեսել համբուրգյան ամսագրում՝ Geborgtes Leben՝ «Կյանքը՝ պարտքով» վերնագրով։
1961 թ․ լույս է տեսել որպես գիրք՝ «Երկինքն ընտրյալներ չունի» վերնագրով։
50-ական թթ․ սկզբին արդեն տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆեն առողջարանում այցելում է իր երբեմնի գործընկերոջը,
որ արդեն երկար ժամանակ բուժվում էր թոքախտից։ Այնտեղ նա ծանոթանում է ծանր հիվանդ Լիլիանին։
Վերջինս, որ արդեն տարիներ ի վեր արհամարհանքով էր վերաբերվում առողջարանի միօրինակ կենցաղին, խիստ կարգուկանոնին ու ձանձրույթին, օգտագործում է առիթն ու փախչում Քլեղֆեի հետ։
Միակ բանը, որ միավորում էր երկուսին, ապագա չունենալն էր․ Քլեղֆեն ապրում էր միայն մրցարշավից մրցարշավ՝ ամեն անգամ սպրդելով մահից, իսկ Լիլիանի կյանքն ամեն վայրկյան վտանգված էր թոքախտից։
Փարիզում, Հռոմում և Մոնտե Կառլոյում նրանք ապրեցին իրենց բաժին ընկած կարճատև կյանքը։
Երկինքն Ընտրյալներ Չունի
Հեղինակ | Էրիխ Մարիա Ռեմարկ |
Թարգմանությունը | Վանուհի Բաղմանյան |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 336 |
Հրատ. տարեթիվ | 2020 |
Տպագրություն | Սև սպիտակ |
ISBN | 978-9939-75-481-9 |
Կազմ | Կոշտ |
Չափս | 14.5×20սմ |
Երկինքն Ընտրյալներ Չունի Վեպի գլխավոր հերոսը՝ Կլեյֆերը, ավտոմոբիլային մրցարշավի մասնակից է։
Նա գնում է Շվեյցարիա՝ այցելելու իր հիվանդ գործընկերոջը՝ Հոլմանին։
Այնտեղ նա հանդիպում է բելգիացի երիտասարդ Լիլիանային, ով հիվանդ է տուբերկուլոզով։
Գտնվելով հիվանդության վերջին փուլում՝ նա ուզում է իր կյանքի վերջին ամիսներն անցկացնել լիարժեք՝ մահին սպասելու փոխարեն։ Լիլիանը որոշում է Կլեյֆերի հետ հեռանալ Bela Vista առողջարանից։
Կլեյֆերը և Լիլիանան ճամփորդում են ամբողջ Եվրոպայով։ Նրանք սիրահարվում են իրար։ Կլեյֆերը սկսում է մտածել սիրած կնոջ հետ համատեղ կյանքի մասին։ Իմանալով դա՝ Լիլիանը բացասաբար է արձագանքում և որոշում է հեռանալ սիրած տղամարդուց։
Որոշ ժամանակ անց՝ Կլեյֆերը ավտոմոբիլային մրցարշավի ժամանակ ծանր վնասվածք է ստանում և մեռնում հիվանդանոցում։ Լիլիանը հուսահատված վերադառնում է Շվեյցարիա։ Ճանապարհին նա հանդիպում է ապաքինված Հոլմանին՝ Կլեյֆերի գործընկերոջը։
Վեց շաբաթ անց Լիլիանան մեռնում է։
Այլ հետաքրքիր գրքեր
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան։