No products in the cart.
Կյանքին Ասել Այո Վ․ Ֆրանկլ Ներկա ժամանակաշրջանում մարդիկ ոչ այնքան տառապում են անլիարժեքության բարդույթից,
ինչպես Ադլերի ժամանակ, որքան կյանքի իմաստի խորը կորստի զգացումից:
Եվ Կամյուի և Սարտրի համար կարևոր է, որպեսզի մարդիկ գիտակցեն,
ստեղծեն իրենց սեփական իմաստը (այլ ոչ թե գտնեն իմաստ` տրված Աստծո կամ բնության կողմից) ապա ամբողջովին իրենց նվիրեն վերջինիս իրականացմանը:
Այստեղ կարելի է Ֆրանկլի մոտեցումը հակադրել Կամյուի և Սարտրի մոտեցմանը:
Ֆրանկլը ասում էր, որ մարդը պետք է ոչ թե ստեղծի իմաստը, այլ գտնի այն, քանի որ եթե նա ստեղծում է իմաստը,
ապա այն կեղծ է:
Ըստ նրա յուրաքանչյուր իրավիճակ իր մեջ իմաստ է պարունակում, և մարդը պետք է փնտրի և գտնի այն:
Կյանքին Ասել Այո գրքում նա խոսել է նաև կյանքի իմաստի օբյեկտիվության մասին: Նա գտնում էր, որ կյանքի իմաստը օբյեկտիվ է, քանզի մենք չենք հնարում այն, մենք այն գտնում ենք արտաքին աշխարհում, տվյալ պահում, տվյալ իրավիճակում:
Իմաստը չի կարելի վերցնել ուրիշից, ինչպես նաև ուրիշը չի կարող ասել,
թե որն է քո կյանքի իմաստը, քանի որ յուրաքանչյուր մարդու համար իմաստը տարբեր է, ինչպես նաև յուրահատուկ և անկրկնելի:
Յուրաքանչյուր իրավիճակ, լինի դա տառապալի, ցավոտ, թե ուրախ կամ զվարճալի,
նույնիսկ եթե այն ձանձրալի է, միևնույն է, այն պարունակում է իմաստ, որը պետք է գտնել:
Ամենատարրական պահանջմունքների բավարարման անհնարինությունը բերում է դրանց կատարմանը անիրական երազանքներում:
«Ով իսկապես սոված չի եղել, նա չի կարող պատկերացնել, թե ինչ ներքին կոնֆլիկտներ,
ինչ կամքի լարվածություն է զգում մարդն այդ իրավիճակում:
Երբ, փորելով կարծր հողը, ցրտից սառած, այտուցված մատներով շոշափել գրպանում փոքր կտոր չորացած հացը, պոկել մի փշուր, մոտեցնել բերանին և ջղաձգորեն հետ տանել.
չէ որ առավոտյան ինքս ինձ խոստացա սպասել մինչև ճաշ», — գրում է Ֆրանկլը
Կյանքի իմաստը
Կյանքի իմաստի վերաբերյալ կան բազմաթիվ մոտեցումներ` սկսած <իմաստ> բառի վերլուծությունից, մինչև նրա խորքային նշանակության ուսումնասիրությունը:
Կյանքի իմաստավորման և կյանքի իմաստի հիմնախնդիրը շատ են ուսումնասիրել
էքզիստենցիալ հոգեբանության ներկայացուցիչները` այն համարելով կյանքի հիմնախնդիրներից մեկը:
Շատ կարևոր է հասկանալ մարդու կյանքում կյանքի իմաստի առկայության և բացակայության դերը և հետևանքները:
ֆրանկլը կյանքի փորձի դիտարկումներից և կլինիկական դեպքերի վերլուծությունից եզրահանգում է , որ ապրելու և ակտիվ գործելու համար անհրաժեշտ է, որ մարդը հավատա իր արարքների իմաստին:
Պատվիրեք Կյանքին Ասել Այո Վ․ Ֆրանկլ գիրքը ինչպես նաև այլ հետաքրքիր գրքեր հետևյալ հղումով



Reviews
There are no reviews yet.