Երեք ընկեր — Էրիխ Մարիա Ռեմարկ

5.400 ֏

Վաճառող: Youshop

Առկա է


Առաքման երկիր՝ Հայաստան

Բաժին՝ Տեգեր՝ ,

Երեք ընկեր Էրիխ Մարիա Ռեմարկի ստեղծագործությունը պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում:

Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար:

​Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկն է:
Այն ամբողջովին կենսասիրության մղում է:
Աչքի է ընկնում խորության բազմաշերտությամբ, որը սիրելի է դարձնում այս գիրքը յուրաքանչյուր ընթերցողի համար: Սա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբևէ չի կարող ժամանակավրեպ դառնալ:

Երեք ընկեր գրքի բովանդակությունը՝

Քաղաքը, որի անունը չի նշվում (այնուամենայնիվ, հավանական է, որ այն Բեռլինն է), լի է մեծ թվով աճող գործազուրկ ամբոխով և ամենուրեք նկատելի են աճող բռնություններ։
Երեք ընկեր վեպն սկսվում է մի տեսարանով, որտեղ ներկայացվում է բարում հավաքված անառողջ հասարակություն, անբարոյական կանայք ազատ շփվում են պատերազմը վերապրած անհույս թափառաշրջիկների հետ։

Մինչ Ռոբբին և իր ընկերները կարողանում են ապրուստի միջոց հայթայթել մեքենաներ վերանորոգելով և տաքսի վարելով, տնտեսության գոյատևումը քաղաքում օրեցօր ավելի դժվար էր դառնում։ Հենց այս միջավայրում է, երբ Ռոբերտը հանդիպում է Պատրիցիա Խոլմանին` մի առեղծվածային, գեղեցիկ երիտասարդ կնոջ, որը պատկանում է հասարակության միջին խավին։

Նրանց սերը սաստկանում է, երբ Ռոբերտը ներկայացնում է Պատրիցիային իր՝ արշավներում և բարերում անցկացվող կյանքը և Ռոբերտի մերժողական վերաբերմունքը փոխվում է, երբ նա հասկանում է, թե ինչքան Պատի կարիքն ունի։
Պատմությունը կտրուկ շրջադարձ է ունենում, երբ Պատը ծովում, ամառային հանգստի ժամանակ տառապում է թոքերի մահացու արյունահոսությամբ։

Ռոբբին և Պատը միասին են մնում, բայց Պատի օրերը հաշված են, քանի որ նա պետք է մեկնի Շվեյցարիայի առողջարան։
Նրանց երջանկության այս ժամանակավոր սահմանափակումն է, որ նրանց միասին եղած ժամանակը դարձնում է այնքան թանկագին։

Պատի Շվեյցարիա մեկնելուց հետո քաղաքական իրավիճակը քաղաքում ակտիվանում է, և Լենցը՝ նրա ընկերներից մեկը սպանվում է պայքարատենչ մարդկանց կողմից։
Գրքում նշված չէ սպանողի իրական անունը, բայց ենթադրվում է, որ եղել է ֆաշիստ։

Այս ամենն իր գագաթնակետին հասավ, երբ Օտտոն և Ռոբերտը կանգնեցին սնանկության եզրին և ստիպված եղան վաճառել իրենց արհեստանոցը։
Այս դժբախտության ժամանակ գալիս է մի հեռագիր՝ տեղեկացնելով նրանց Պատի վատթարացող առողջության մասին։
Ընկերները չեն երկմտում և կտրում են հազարավոր կիլոմետրեր՝ հասնելով Ալպեր՝ պալարախտի առողջարան։
Վերամիավորվելով՝ Ռոբբին և մահվանն ավելի ու ավելի մոտեցող Պատը անցկացրին իրենց մնացած շաբաթները միասին, նախքան վրա կհասներ Պատի անխուսափելի մահը ձյունաճերմակ գագաթներով պատված Շվեյցարիայում։

Երեք ընկեր գրքի վերջին հատվածում այս գեղեցիկ սիրո պատմությունը գտնում է իր հանգուցալուծումը՝ ամբողջովին փոխելով այն մերժողական հերոսին, որը գտել էր իր սերը։

Հատկություններ

Հեղինակ (ներ) Էրիխ Մարիա Ռեմարկ
Թարգմանությունը Վանուհի Բաղմանյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 504
Հրատ. տարեթիվ 2018
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-75-180-1
Կազմ Կոշտ
Չափս 14.5 x 20 սմ

 

Այլ Հետաքրքիր գրքեր

Միայն մուտք գործած օգտվողները, ովքեր գնել են այս ապրանքը, կարող են թողնել գնահատական:

Գնահատականներ

Դեռևս գնահատականներ չկան։

( 3 ratings ) Տեսնել Բոլորը

Այս ապրանքի համար դեռևս գնահատական ​​չի ներկայացվել:

Մենյու