No products in the cart.
Սև կոթողը Էրիխ Մարիա Ռեմարկ
5.900 ֏
Սև կոթողը գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպն է, գրվել է 1956 թվականին:
Այն ներկայացնում է 1920-ական թվականների սկզբների Գերմանիան՝ Առաջին աշխարհամարտի հետևանքներով:
Սև կոթողը գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպն է, գրվել է 1956 թվականին:
Այն ներկայացնում է 1920-ական թվականների սկզբների Գերմանիան՝ Առաջին աշխարհամարտի հետևանքներով:
Սև կոթողը գրքի գլխավոր հերոսը՝ Լյուդվիգը, իր ընկերներից շատերի պես Առաջին աշխարհամարտի վետերաններից է:
Չնայած նա իր ամբողջ կյանքում ձգտել է բանաստեղծ դառնալ, այժմ աշխատում է իր ընկերոջ՝ Ջորջի փոքր կազմակերպությունում,
որը զբաղվում է գերեզմանաքարեր մշակելով:
Շուտով նա սիրահարվում է գեղեցիկ, բայց անհանգիստ բնավորությամբ Իզաբելին՝ հուսալով գտնել մեկին,
որը կազատի իրեն պատերազմից հյուծված աշխարհում իմաստ գտնելու իր մոլուցքից:
Սակայն յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա պետք է ընտրի ապրելը՝ անկախ պատմության կրկնվելու սարսափելի միտումից:
Իր բազմակողմանի զարգացած լինելու շնորհիվ Լյուդվիգը համագործակցում է գերմանական բնակչության լայն զանգվածների և շրջակա գյուղերի հետ և մենք ականատես ենք լինում այդ ամենին։
Օրինակ, մենք տեսնում ենք, որ բիզնեսմեններից ոմանք փորձում են հավատարիմ մնալ հին սկզբունքներին և արդյունքում սնանկանում են, մյուսները սպեկուլիացիայով զբաղվելով,
այդ կերպ շահարկելով համակարգը, հարստանում են անորոշ և կասկածելի ձևերով։
Մենք տեսնում ենք, որ պատերազմի վետերաններից ոմանք շատ քննադատորեն են վերաբերվում հին ձևերին, որը հանգեցնում է պատերազմում անհաջողություններ կրելուն, իսկ մյուսները ձգտում են վերադարձնել ռազմական կարգի հին օրերը։
Լյուդվիգի կյանքի կանանց մասին
Սև կոթողը գրքում շատ դեպքեր կապված են կանանց հետ։ Նրանցից երկուսը լքում են Լյուդվիգին այն պատճառով, որ նա չի կարողանում իր գոյությունը պահել ագահության և փողի դարաշրջանում։
Նա նախընտրում է «մաքուր» կյանքը։
Միգուցե և դա նրա ընտրությունը չէր, բայց նա հավատարիմ է իր սկզբունքներին և հիմա ստիպված է իր ընտրության պատճառով այդպես ապրել։ Երրորդ կինը՝ Ժենեվյև Տերհովենը, ում Լյուդվիգը հանդիպում է հոգեբուժարանում,
հավանաբար ամենակարևոր դերն ուներ նրա կյանքում։
Նա այնտեղ է շիզոֆրենիա հիվանդության պատճառով և կարծում է, որ իր անունը «Իզաբել» է։
Լյուդվիգը ավելի ու ավելի է կապվում այդ կնոջ հետ՝ զգալով «մաքուր» սեր նրա հանդեպ,
որովհետև նա աշխարհը ուրիշ գույներով է տեսնում։
- Էմիր Կուստուրիցայի 1998 թվականին նկարահանած «Սև կատու, սպիտակ կատու» ֆիլմում կա մի տեսարան,
որտեղ Սև Կոթող մականունով մի կին իր հետույքով մեխ է քաշում տախտակից,
ինչն ուղղակի հղում է Ռեմարկի Սև կոթողը վեպին։ Այնտեղ Ֆրաու Բեքմենը կատարում է նույն գործողությունը։
-
Հեղինակ Էրիխ Մարիա Ռեմարկ Թարգմանությունը Աննա Ռոստոմյան Լեզու Հայերեն Էջաքանակ 544 Հրատ. տարեթիվ 2020 Տպագրություն Սև սպիտակ ISBN 978-9939-75-460-4 Կազմ Կոշտ Չափս 14.5 x 20 սմ - <- Խանութ



Reviews
There are no reviews yet.