Մայրիկ ես սիրում եմ քեզ “Ուիլյամ Սարոյան”

3.500 ֏

In stock

Ուիլյամ Սարոյանի շենշող գործերից մեկը՝ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը (1956),
իննամյա աղջնակի անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերություններն ու թատրոնի աշխարհը,
որտեղ նա հայտնվում է դերասանուհի մոր մասնագիտության բերումով:

Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ ու հաճելի գրքին, որը հրատարակվում է վերանայված թարգմանությամբ:

— Փոքրերի աշխարհը պարզ է, հստակ, մեծերը շփոթված են, հավակնոտ, քմահաճ:
Սա Սարոյանի ստեղծա՞ծ աշխարհն է, թե՞ իսկապես շատ բան ունենք սովորելու երեխաներից:

-Այո, Սարոյանը համոզված էր, որ շատ բան ունենք սովորելու երեխաներից, ավելին, նա արտակարգ բարձր էր դասում ներքուստ երեխա մնալու, իրերի եւ երեւույթների՝ մանկան պարզ, անխաթար ընկալումը պահպանելու, այս իմաստով «չմեծանալու» ընդունակությունը:
Երեխաներն են նրա շատ գործերի հերոսները: Նա ինքն էլ մեծ երեխա էր կյանքում:

Ըստ էության, հենց մանկան անաղարտ ու աննախապաշար հայացքն է դարձել գրողի նրա տեսանկյունը, նույնիսկ եթե ստեղծագործությունը բնավ էլ երեխաների մասին չէ:
Սարոյանական նշանավոր օտարման էֆեկտը՝ ամեն ինչին ասես առաջին անգամ, կողքից, «վերացած» հայացքով նայելու եղանակը, իրոք հենված է տիպիկ մանկական անկեղծ աշխարհայացքի վրա:
Եվ սա դարձել է Սարոյան գրողի անշփոթելի հատկանիշը, նրա գրականության ամենաճանաչելի նշաններից մեկը:

  • Անվանումը: Մայրիկ, ես սիրում եմ քեզ
  • հեղինակ: Վիլյամ Սարոյան
  • էջերի քանակը : 288
  • կազմ : կոշտ
  • չափեր : 15 X 20
  • լեզու : Հայերեն
  • տարի : 2018
  • հրատարակչություն : Անտարես
  • վիճակ : նոր

Այլ հետաքրքիր գրքեր

Be the first to review “Մայրիկ ես սիրում եմ քեզ “Ուիլյամ Սարոյան””

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Reviews

There are no reviews yet.

Մենյու