Սիրո 5 լեզուները Գերի Չեփմեն

5.200 ֏

In stock

Սիրո 5 լեզուները

Ավելի քան 10 միլիոն տպաքանակով վաճառված Սիրո 5 լեզուները գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Սա հաճելի ընթերցանության ձեռնարկ է ամուսնացած զույգերի համար:

Հեղինակ Գերի Չեփմենը փորձում է ամուսիններին օգնել ծանր հարաբերությունները «բուժելու» գործում: Նա առաջարկում է 5 բաղադրատոմս։
Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Ոչ մի հորինվածք:
Ոչ չափազանցում, ոչ պաթոս, ոչ ծեծված բառեր, ոչ էլ կեղծ հոգեվերլուծություն: Սովորում ենք խոսել կողակցի լեզվով: Սիրո լեզվով:

Սիրելու և սիրելի լինելու մասին պատմող այս գիրքը կօգնի ամրապնդել ամուսնական կապն ու բացահայտել կողակցի սիրո լեզուն: Սա սովորական գիրք չէ: Գիրք-ձեռնարկ է, որը կհուշի, թե ինչպես է պետք քայլ առ քայլ բացահայտել սիրո լեզուների գաղտնիքները:

 

Գարի Չապման. « Սիրո 5 լեզուները » (առանձին հատվածներ)

Ըստ լեզվաբանության, գոյություն ունեն մի շարք հիմնական լեզուներ. ճապոներեն, չինարեն, իսպաներեն, անգլերեն, պորտուգալերեն, գերմաներեին, ֆրանսերեն և այլն:
Կյանքի ընթացքում առաջին հերթին մենք սովորում ենք այն լեզուն, որով խոսում են մեր ծնողներն ու մոտ ազգականները: Այն դառնում է մեր հիմնական, հարազատ լեզուն:

Եթե գիտենք միայն մեր հարազատ լեզուն և հանդիպում ենք մի մարդու, ով նույնպես կարողանում է խոսել միայն իր հարազատ, բայց մեզ անծանոթ լեզվով, ուրեմն մեր շփումը սահմանափակ է:
Այդ դեպքում մենք ստիպված ենք հույս դնել ժեստերի, գլխով նշաններ անելու, նկարելու, շրջապատի առարկաների վրա:

Լեզուն մարդկային մշակույթի անբաժանելի մասն է: Եթե ցանկանում ենք շփման մեջ արդյունավետ լինել և հաղթահարել մշակութային խոչընդոտները, պետք է սովորենք նրանց լեզուն, ում հետ շփվում ենք:

Սիրո հարցում էլ իրավիճակը նույնն է: Ձեր էմոցիոնալ լեզուն կարող է տարբերվել ձեր ամուսնու (կնոջ) լեզվից այնպես, ինչպես չինարենը անգլերենից:
Նշանակություն չունի, թե անգլերեն խոսելով ինչ ջանասիրությամբ կփորձեք արտահայտել ձեր սերը:
Եթե ձեր ամուսինը խոսում է միայն չինարեն, դուք այդպես էլ չեք հասկանա, թե որքան եք սիրում իրար:
Անկեղծ լինելը բավարար չէ: Եթե ցանկանում եք սիրո հարցում ձեր շփումը հաջողված լինի, պետք է սովորեք նաև ամուսնու (կնոջ) սիրո հիմնական լեզուն:

  • Անվանումը: Սիրո հինգ լեզուները
  • Հեղինակ: Գերի Չեփմեն
  • Էջերի քանակը : 380
  • Կազմ : կոշտ
  • Չափեր : 16,5 X 24
  • Լեզու : Հայերեն
  • Տարի : 2019

Այլ հետաքրքիր գրքեր

 

Be the first to review “Սիրո 5 լեզուները Գերի Չեփմեն”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Reviews

There are no reviews yet.

Մենյու