Իմ հանճարեղ ընկերուհին “Էլենա Ֆերանտե”

5.800 ֏

Վաճառող: Youshop

Առկա է


Առաքման երկիր՝ Հայաստան

Բաժին՝ Տեգեր՝ , ,

Իմ հանճարեղ ընկերուհին վեպը պատմում է Նեապոլի արվարձանային աղքատ, բայց աշխույժ թաղամասում 1950-ականներին սկսված պատմությունը, որը շարունակվում է գրեթե 60 տարի:

Գլխավոր հերոսներն են տաքարյուն Լիլան և գրքի հեղինակ Էլենան։
Նրանք դառնում են կին, մայր, առաջնորդ և այդ ամբողջ ընթացքում պահպանում են իրենց բարդ, երբեմն նաև հակասական ընկերությունը:

Էլենա Ֆերանտեն ժամանակակից իտալացի գրող է: Նրա ինքնությունը մինչև այժմ անհայտ է, թեև նա բավականաչափ հայտնի հեղինակ է։ Համաշխարհային ճանաչում ստացելէ «Նեապոլիտանական քառյակի» շնորհիվ։
Այդ 4 վեպերի մեջ առաջինը հենց այս գիրքն է։

Առաջին վեպը հյուսում է Լիլայի և Էլենայի պատմությունը՝ սկսած 10 տարեկանում նրանց բախտորոշ հանդիպումից մինչև դպրոց և պատանեկություն:
« Իմ հանճարեղ ընկերուհին » վեպն ընկերության էությունը քննող հուզիչ խորհրդածում է,
նաև պատմություն մի ամբողջ ազգի մասին:
Այս երկու կանանց կյանքի պատմության միջոցով Ֆերանտեն պատմում է թաղամասի, քաղաքի և երկրի մասին, որոնք, ժամանակի ընթացքում վերափոխվելով, փոխում են նաև երկու գլխավոր հերոսուհիների փոխհարաբերությունները:

Իմ հանճարեղ ընկերուհին գրքի Հեղինակ Էլենա Ֆերանտեի մասին՝

Էլենա Ֆերանտե կեղծանվամբ ներկայացող իտալացի գրողը ծնվել է Նեապոլում, 1943-ին:
Հեղինակել է 10-ից ավելի գիրք: Ֆերանտեի անանուն գրքերը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին, երբ The New York Times-ն անդրադարձավ հեղինակին`
փորձելով բացահայտել նրա ինքնությունը: Ֆերանտեն չունի լուսանկարներ և հարցազրույցներ է տալիս միայն փոստով:
Նույնիսկ նրա խմբագիրն ու հրատարակիչը չեն տեսել ու չեն ճանաչում հեղինակին: Ենթադրվում է, որ Ֆերանտեն ամուսնացած է և երեխաներ ունի:

Հեղինակ՝ Էլենա Ֆերանտե
Օրիգինալ անունը՝ L’amica geniale
ISBN՝ 978- 9939-884-19-16
Հրատարակության տարին՝ 2016
Էջերի քանակը՝ 328
Չափսը՝ 16×24, կոշտ կազմ
Թարգմանիչ՝ NewMag

Վերադառնալ Խանութ

Be the first to review “Իմ հանճարեղ ընկերուհին “Էլենա Ֆերանտե””

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գնահատականներ

Դեռևս գնահատականներ չկան։

( 3 ratings ) Տեսնել Բոլորը

Այս ապրանքի համար դեռևս գնահատական ​​չի ներկայացվել:

Մենյու