No products in the cart.
1932 թվականին լույս տեսած «Էնդհաուզի առեղծվածը» վեպը Ագաթա Քրիստիի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Սա հեղինակի՝ թվով յոթերորդ գործն է, որի գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է։
Սյուժետային զարգացումներն ընթանում են կտրուկ և անսպասելի, ինչը հատուկ է դետեկտիվի թագուհու բոլոր վեպերին։
Եվ միայն խորագետ ու փորձառու խուզարկուին է հաջողվում աստիճանաբար առանձնացնել անհավատալի թնջուկի բոլոր թելերը։
Էնդհաուզի առեղծվածը վեպի սյուժեն
Անգլիայի ծովափում հանգստի ժամանակ, Էրքյուլ Պուարոն և կապիտան Հասթինգսը ծանոթանում են երիտասարդ և հմայից Նիկ Բակլիի հետ։ Նրա հետ ունեցած առաջին զրույցից հետո Պուարոն ցույց է տալիս Հասթինգսին փամփուշտ, որը խոցել է օրիորդ Բակլիի գլխարկը և պետք է սպաներ նրան։
Պուարոն որոշում է պաշտպանել Նիկին և բռնել հանցագործին։ Նա և Հասթինգսը գնում են Նիկի տուն, որը կոչվում է «Էնդհաուզ» («տուն ծայրամասում»)։ Պուարոն բացատրում է նրան ամեն ինչ, իսկ Նիկը խոստովանում է, որ մինչ կատարվածը նրա վրա արդեն կատարվել է երեք մահափորձ, բայց նա չի կարևորել դրանք, կարծելով, որ դժբախտ պատահարներ են եղել։ Պուարոն նախազգուշական քայլեր է ձեռնարկում և խորհուրդ է տալիս Նիկին իր մոտ կանչել իր ընկերուհուն, ու նա կարող է վստահել, որպեսզի պաշտպանի նրան։ Նիկը որոշում է հրավիրել իր զարմուհուն՝ Մեգգի Բակլիին։
Երբ նրա մոտ հրավառություն նայելու նպատակով հյուրեր են գալիս, կատարվում է հանցագործություն։ Սկզբում Պուաորն մտածում էր, որ Նիկն է սպանվել, բայց երբ նրանք զննում են դիակը, ապա տեսնում են, որ դա Մեգգին է, ում շփոթել են Նիկի հետ կարմիր գլխարկի պատճառով։
Այժմ Պուարոն զբաղվում է սպանության հետաքննությամբ և պետք է պահպանի Նիկ Բակլիին։
| Էնդհաուզի առեղծվածը | |
| Հեղինակ | Ագաթա Քրիստի |
| Թարգմանությունը | Շուշաննա Վասիլյան |
| Լեզու | Հայերեն |
| Էջաքանակ | 248 |
| Հրատ. տարեթիվ | 2020 |
| Տպագրություն | Սև սպիտակ |
| ISBN | 978-9939-9243-2-8 |
| Կազմ | Փափուկ |
| Չափս | 14.5 x 20 սմ |
Այլ հետաքրքիր գրքեր



Reviews
There are no reviews yet.