Sapiens Մարդկության համառոտ պատմություն

5.800 ֏

In stock

Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens — ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ:

Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում,
բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը:
Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը:

Sapiens գրքում Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։
Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում:

Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։
Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ:

Homo Sapiens գրքի հեղինակ Յուվալ Նոյ Հարարիի մասին՝

Յուվալ Նոյ Հարարին (ծնվ. 1976 թ.) 21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից է: Դաասավանդում է Երսուսաղեմի հրեական համալսարանի պատմության ֆակուլտետում: 2014-ին լույս է տեսել Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը:

Այն սկսվու մէ 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։

Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում:

yuval noah harari

Յուվալ Նոյ Հարարին

 

Օրիգինալ անունը՝ Sapiens: A Brief History of Humankind 
ISBN՝ 978-9939-884-02-8
Հրատարակության տարին՝ 2020
Էջերի քանակը՝ 512
Չափսը՝ 16×24, կոշտ կազմ
Թարգմանիչ՝ NewMag
Պատվիրեք այս և այլ Հետաքրքիր Գրքեր գրքերի բաժնում

Be the first to review “Sapiens Մարդկության համառոտ պատմություն”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Reviews

There are no reviews yet.

Մենյու