No products in the cart.
Իլոն Մասկ կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի և հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին:
Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։
SpaceX, Tesla և SolarCity ընկերությունները հիմնած գործարար և նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝
Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները:
Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարեւորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների եւ ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ եւ անզիջում մրցակցության պայմաններում:
Նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտարարների եւ արդյունաբերողների՝ Թոմաս Էդիսոնի, Հենրի Ֆորդի, Հովարդ Հյուզի եւ Սթիվ Ջոբսի խառնուրդն է:
Մասկն իր էներգիան եւ հսկայական կարողությունը ծառայեցնում է գիտական ֆանտաստիկայի Ոսկեդարի իդեալիստների երազած անհավանական ապագան կերտելուն:
“Իլոն Մասկ” կյանքի և գործունեության մասին
Իլոն Մասկ (անգլ.՝ Elon Musk, ծնվել է հունիսի 28, 1971, Պրետորիա, ՀԱՀ), կանադա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող, ճարտարագետ և գյուտարար:
2021 թվականի հունվարին Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը(ըստ Ֆորբս ամսագրի).այդ ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր շուրջ 189 միլիարդ դոլար։
Սփեյս Իքսի հիմնադիր, գործադիր տնօրեն և տեխնիկական տնօրեն, Թեսլայի արտադրական ճարտարապետ, համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն։ OpenAI-ի համանախագահ, Neuralink-ի հիմնադիր և գործադիր տնօրեն։ Նախկինում եղել է Սոլար Սիթիի նախագահ և համահիմնադիր։
Զիփ2-ի համահիմնադիր, և X.com- ի հիմնադիր, որոնք ապագայում միացան և ստացան ՓեյՓալ անվանումը։ 2016 թվականի Դեկտեմբերին Մասկը 21-րդն էր Ֆորբսի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։
Մասկը հայտարարել է, որ ՍոլարՍիթիի, Թեսլայի և ՍփեյսԷքսի նպատակները` աշխարհը և մարդկության կյանքը բարելավելն է։
Նրա նպատակները ներառում են գլոբալ տաքացման նվազեցում, կայուն էներգիայի արտադրություն,
և նվազեցնել «մարդկանց ոչնչացման վտանգը»` Մարսի վրա մարդկային գաղութ ստեղծելու միջոցով։
Բացի հիմնական գործունեությունից, նա զբաղված է Հիպերլուփի կողմից արտադրված արագընթաց փոխադրման համակարգով և առաջարկել է VTOL հրթիռային ինքնաթիռ, որն էլեկտրական շարժիչով ինքնաթիռ է, և հայտնի է որպես Մասկի էլեկտրական ճառագայթ
Հեղինակ Էշլի Վենսի մասին
Էշլի Վենս (ծնվ. 1977 թ.) ամերիկացի սյունակագիր է և մրցանակակիր հեղինակ: Աշխատում է Bloomberg Businessweek պարբերականում: Վենսնավելի քան տասը տարի անցկացրել է Սան Ֆրանցիսկոյում՝ լուսաբանելով ՏՏ ոլորտը:
Նա նաև Սիլիկոնային հովտի հայտնի պատմագետ է:
Իլոն Մասկի կենսագրությունը լույս է տեսել 2015-ին: Վենսը պարբերաբար զրուցել է Մասկի, նրա մերձավորների և ամենակարևոր պահերին նրան սատարած մարդկանց հետ:
Գիրքը թարգմանվել է 40 լեզվով, վաճառվել ավելի քան 2 միլիոն օրինակ:
Օրիգինալ անվանումը՝ Elon Musk
Կատեգորիան՝ Գիտահանրամատչելի
ISBN՝ 978-9939-884-22-6
Հրատարակության տարին՝ 2021
Էջերի քանակը՝ 424
Չափսը՝ 16×24, կոշտ կազմ
Թարգմանիչ՝ NewMag
Այլ հետաքրքիր գրքեր




Reviews
There are no reviews yet.